Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.12.2017 | 00:07

Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, զանց չեն առնի նրա խոսքերը, և ովքեր սիրում են նրան, կպահեն նրա ճանապարհը։ Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, կփնտրեն նրա բարեհաճությունը, և ովքեր սիրում են նրան, կլցվեն նրա օրենքով։ Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, նրանց սրտերը պատրաստ կլինեն Տիրոջ առաջ, նրանց անձերը` խոնարհ։ Լավ է Տիրոջ ձեռքն ընկնենք և ոչ թե մարդկանց, քանզի ինչպես նրա մեծությունն է, այնպես էլ` նրա ողորմածությունը։


Սիրաքի իմաստություն 2. 18-23

Դիտվել է՝ 3143

Մեկնաբանություններ